Վայոց ձորում կորոնավիրուսից ընդհանուր մահվան դեպքերի թիվը 8 է
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը տեղեկացնում է, որ մարտի 16-ից հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 239 դեպք:
Փաստացի բուժում է ստանում 128 քաղաքացի:
Առողջացած անձանց թիվը՝ 103:
Մարտի 16-ից հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 472 նմուշառում, վերահսկվել է՝ 1229 մեկուսացված անձ:
Ընդհանուր մահվան դեպքերի թիվը՝ 8:
ՀԻՇԵՑՈՒՄ
Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված, խնդրում ենք, պահպանել անվտանգության կանոնները ՝
Կրել դիմակ,
Հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը,
Ախտահանել հաճախակի հպման մակերեսները,
Պահպանել սոցիալական հեռավորություն:



