շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Վայոց ձորում կանցկացվի ուկրաինահայերի և այլ հայրենադարձների միջազգային երիտասարդական հավաք

Վայոց ձորում կանցկացվի ուկրաինահայերի և այլ հայրենադարձների միջազգային երիտասարդական հավաք

Սեպտեմբերի 9-11-ը Վայոց ձորում կանցկացվի ուկրաինահայերի և այլ հայրենադարձների միջազգային երիտասարդական հավաք, տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Այն կազմակերպում է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն՝ նպաստելու վերջին վեց ամիսների ընթացքում Հայաստան տեղափոխված երիտասարդների ինտեգրմանը։

Ծրագիրը ներառում է ինտերակտիվ թեմաներ, սպորտային խաղեր, մշակութային միջոցառումներ, էքսկուրսիաներ, արշավներ, ցանցային կապեր մասնակիցների և տեղի երիտասարդների միջև: Բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները։

կազմակերպիչները։
Մասնակցության համար պետք է գրանցվել մինչև սեպտեմբերի 4-ը հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/fMUEgLk2r2rngiFy6։

  • Կիսվել: