ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վատ իմաստով կորոնավիրուսի ռեկորդային թիվ ենք ունեցել. նախարար

Վատ իմաստով կորոնավիրուսի ռեկորդային թիվ ենք ունեցել. նախարար

«Այո, վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 134 նոր դեպք: Ընդհանուր թիվը հասել է 2066-ի, բուժվածներինը՝ 929»,- այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ Առողջապահության Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով, այս պահին փաստացի բժշկական հսկողության տակ գտնվողների թիվը 1103 է: «Ցավոք սրտի, ունեցել ենք մահվան երկու դեպք։ Ընդհանուր առամամբ, կորոնավիրուսից մահացել է 32 մարդ»,- ասաց նախարարը։

Արսեն Թորոսյանը նշեց նաև, որ 6 քաղաքացու միացված է արհեստական շնչառական սարք, ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 17, ծանր՝ 59 քաղաքացի։

«Իրադարձությունների զարգացման այսպիսի սցենարի դեպքում մենք հավանաբար կանցնենք ասիմպտոմ դեպքերին, այսինքն՝ շատ թեթև նշանների դեպքում կանցնենք չհոսպիտալացնելու ռազմավարությանը: Իհրակե, մեր մոտեցումն այնպիսին է, որ այդ որոշումը կայացնելն առավելագույնը ձգել, քանի որ դա բերելու է հետագա տարածման: Ենթադրում եմ, որ 5-6 օր դեռ կկարողանանք ձգել, չնայած այս նոր դեպքերի մեջ եղել են իրար հետ փոխկապակցված անձինք»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նա նաև ասաց՝  դա մտահոգիչ է այն առումով, որ մի դեպք ունենք, որից միշտ փորձել են խուսափել: «Խոսքը հուղարկավորությանը վարակված անձի մասնակցությունն է, ինչի արդյունքում այլ քաղաքացիներ են վարակվել: Դրա համար նորից կոչ ենք անում փոքր թվով մարդկանց մասնակցել հուղարկավորությանը և չհամարել, որ վտանգն ամբողջությամբ անցել է»,- նշեց Արսեն Թորոսյանը։

  • Կիսվել: