Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչև 15 տարեկանների աղջիկների 69 կգ քաշայինների պայքարում Հայաստանի հավաքականից հանդես է եկել Ակսաննա Թորոսյանը: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 66 կգ, իսկ հրում վարժությունում` 85 կգ, 88 կգ:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ երկամարտի 154 կգ արդյունքով Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը:



