հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վարորդները Սևանի ճանապարհին մեքենաները հանդիպակաց են վարել՝ վթարային իրավիճակ ստեղծելով

Վարորդները Սևանի ճանապարհին մեքենաները հանդիպակաց են վարել՝ վթարային իրավիճակ ստեղծելով

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի չարամտորեն չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում օրինախախտ վարորդները, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին և 2-րդ վաշտի պարեկները օրեր առաջ ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտելու համար վարչական պատասխանատվության են ենթարկել 2 վարորդի, ովքեր Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի վարչական տարածքում, իրենց զգալով իբրև «երկնքից թափվող մանանա», երթևեկում էին հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով դեպի Սևան ընթացող վարորդների համար։

Օրինախախտ վարորդները փորձում էին պարեկներին համոզել, թե կարևոր գործեր ունեն ու չուշանալու համար «պրոտիվ» են մտել ու համոզում էին, որ պարեկը չակտավորի, սակայն նրանք ենթարկվեցին վարչական պատասխանատվության։

  • Կիսվել: