Վարչապետը հայտնել է, թե ովքեր են կորոնավիրուսով վարակված երկու նոր անձինք
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակին:
Վարչապետը, մասնավորապես, նշեց, որ հաստատված վերջին երկու դեպքերը նոր չեն այն տեսանկյունից, որ երեկ արձանագրված դեպքերի հետ կապ ունեցող մարդիկ են:
«Էջմիածինցի կնոջ ամուսինն ու մորաքրոջ տղան են: Նրանք երեքն էլ նույն քաղաքի՝ Էջմիածնի բնակիչներ են, և ըստ էության ամենասերտ շփում ունեցող մարդիկ են»,-ասաց Փաշինյանը:
Նա բոլորին հանդարտություն պահպանելու կոչ արեց և նշեց, որ կորոնավիրուսը մեզ հետ պայքարում շանս չունի:



