ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Վարչապետ Փաշինյանը ծաղկեպսակ դրեց Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարին

Վարչապետ Փաշինյանը ծաղկեպսակ դրեց Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներ պաշտոնական այցի շրջանակում «Բոսկամպ» գերեզմանոցում ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախար Արարատ Միրզոյանը, Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, ովքեր ևս ծաղիկներ խոնարհեցին խաչքարի մոտ:

Ծաղիկներ խոնարհեցին նաև Դրենթե նահանգում թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանն Ասենում տեղադրվել է 2001 թվականին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներում է պաշտոնական այցով (մայիսի 10-11):

  • Կիսվել: