«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով հուսահատության արեալը վերածում ենք կյանքի պետության. Փաշինյան
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով հուսահատության արեալը վերածում ենք կյանքի պետության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արագածոտնի մարզի Թալին համայնքի Գառնահովիտ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցում հանդես եկա ելույթով»,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:


