Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի նախագահին Սահմանադրության օրվա կապակցությամբ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային երկրի ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Նախագահի ուղերձում ասված է. «Բարձր եմ գնահատում Հայաստանի և Սլովակիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք ամուր հիմք են երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխշահավետ գործակցության ծավալման համար՝ ի շահ մեր ժողովուրդների»։


