երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Վաղը առաջին դասարան գնացող մեր երեխաները կդառնան նաև հանրակրթության նոր պետական չափորոշչով մեր առաջին շրջանավարտները. Անդրեասյան

Վաղը առաջին դասարան գնացող մեր երեխաները կդառնան նաև հանրակրթության նոր պետական չափորոշչով մեր առաջին շրջանավարտները. Անդրեասյան

Վաղը առաջին դասարան գնացող մեր երեխաները կդառնան նաև հանրակրթության նոր պետական չափորոշչով մեր առաջին շրջանավարտները, քանի որ նոր չափորոշչի ներդրումը կսկսվի մյուս ուսումնական տարվանից՝ երկրորդ դասարանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

՛՛Սա իրոք մեծ պատասխանատվություն է մեր, և մեծ հնարավորություն՝ մեր երեխաների համար։
Ճիշտ օգտագործենք պատասխանատվությունն ու հնարավորությունը՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: