շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ուզում եմ վերջնականապես փակել երգչուհու թեման. Ալինա Նիկողոսյանի գրառումը

Ուզում եմ վերջնականապես փակել երգչուհու թեման. Ալինա Նիկողոսյանի գրառումը

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ ցանկանում է վերջնականապես փակել երգչուհու թեման՝ հարգելով վերջինիս մահվան հանգամանքը, ինչպես նաև բժշկական և անձնական գաղտնիք ունենալու մարդու իրավունքը:

«Այս ընթացքում մի քանի անձ ներկայացել է ընտանիքի ծանոթ-բարեկամ և տարբեր սցենարներ փոխանցել, այդ թվում՝ քրոջ վատառողջ լինելու մասին, ինչը պարզվեց, որ ևս իրականությանը չի համապատասխանում։
 

Առհասարակ, թեմայի վերաբերյալ հարցերի չեմ պատասխանելու, մանավանդ որ ընտանիքը նույնպես կիսում է այս տեսակետը»,- գրել է Նիկողոսյանը:

Ավելի վաղ Նիկողոսյանը խոսել էր օպերային երգչուհու հարազատների հետ․

«Նա տանը միայնակ է ապրել, չգիտեմ թոքաբորբ ունեցել է, թե ոչ, դա դեռ դիահերձումը պետք է հաստատի: Չգիտեմ՝ դա կհանրայնացվի, թե ոչ։ Շտապօգնության կանչ է գրանցվել, բժիշկները գնացել են, երգչուհուն թեստավորման են հրավիրել և ասել են հոսպիտալացման մասին: Վերջինս այդ պահին հրաժարվել է, ասել է, որ առավոտյան կդիմի, սակայն առավոտյան մահը վրա է հասել։ Նրա հետ շփման շրջանակը պարզվում է, քույրը վատառողջ է: Մեր մասնագետները կապ են հաստատել նրա հետ»։

  • Կիսվել: