շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կորոնավիրուսի հաստատված վերջին օրվա բոլոր դեպքերը հայտնաբերվել են արդեն իսկ մեկուսացված անձանց շրջանում․ ԱՆ

Կորոնավիրուսի հաստատված վերջին օրվա բոլոր դեպքերը հայտնաբերվել են արդեն իսկ մեկուսացված անձանց շրջանում․ ԱՆ

Կորոնավիրուսի հաստատված վերջին օրվա բոլոր 39 դեպքերը հայտնաբերվել են արդեն իսկ մեկուսացված անձանց շրջանում: Այդ մասին InfoPort-ի հարցմանն ի պատասխան հայտնեց Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նա նաև հավելեց, որ այս պահին Հայաստանում կորոնավիրուսի նոր օջախներ հայտնաբերված չեն։

Նշենք, որ վերջին տվյալներով Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 329 դեպք, որոնցից 28-ն արդեն ապաքինվել են։ Մինչ այժմ գրանցվել է մահվան մեկ դեպք 72-ամյա քաղաքացու մոտ, որը ուներ ուղեկցվող հիվանդություններ։

Ըստ Ան-ի մեկ հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների կյանքին վտանք չի սպառնում։ Հիվանդացածների մեջ կան երեխաներ։ Հինգ դեպք է գրանցվել Զինված ուժերում։

  • Կիսվել: