երկուշաբթի, սեպտեմբեր 21
21 / 9 / 2026
Հայ ֆուտբոլիստը Լատվիայի հավաքականի կազմում

Հայ ֆուտբոլիստը Լատվիայի հավաքականի կազմում

Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պաոլո Նիկոլատոն հրապարակել է թիմի կազմը Հայաստանի (սեպտեմբերի 25) և Կիպրոսի (սեպտեմբերի 28) դեմ Ազգերի լիգայի հանդիպումների համար:

Հայտացուցակում ընդգրկվել է նաև շվեդական «Նորչյոպինգի» հարձակվող Ալբերտ Ալեքսանյանը: 20-ամյա ֆուտբոլիստն ազգային թիմում նորամուտը կարող է նշել հենց Հայաստանի հավաքականի դեմ խաղում: «Նորչյոպինգը» հանդես է գալիս Շվեդիայի առաջին դիվիզիոնում և 24-րդ տուրից հետո 52 միավորով առաջատարն է: 193 սմ հասակ ունեցող Ալբերտ Ալեքսանյանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 18 խաղի ու դարձել 1 գոլի հեղինակ:

Transfermarkt-ը 150 հազար եվրո է գնահատում հարձակվողի արժեքը:

 

  • Կիսվել: