շաբաթ, սեպտեմբեր 19
19 / 9 / 2026
Ատոմակայանի կառուցման հարցը մենք ենք չենք քաղաքականացնում կամ գաղափարականացնում․ փնտրում ենք լավագույն առաջարկը․ Փաշինյան

Ատոմակայանի կառուցման հարցը մենք ենք չենք քաղաքականացնում կամ գաղափարականացնում․ փնտրում ենք լավագույն առաջարկը․ Փաշինյան

Ատոմակայանի կառուցման հարցում մենք փնտրում ենք լավագույն առաջարկ՝ գին, որակ, ժամկետներ։ Ով լավագույն առաջարկը կտա՝ նրա հետ էլ կաշխատենք։ Այս մասին «Բուն TV» -ի տաղավարում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Մենք երբեք չենք ասել, որ ՌԴ-ի հետ կիրականացնենք ատոմակայանի կառուցումը»։
Դիտարկմանը, թե ինքը պնդել է, որ էներգետիկ ոլորտում ևս դիվերսիֆիկացիան նպատակ է՝ նա արձագանքեց, որ Հայաստանը կարող է էներգետիկ ինքնաբավ երկիր լինել, որովհետև Հայաստանը ունի արևային ահռելի մեծ ռեսուրսներ։

«Մեր ատոմակայանի հզորությունը 400 մեգավատ է, մենք նախորդ տարիների ընթացքում ավելի քան 1200 մեգավատ արևային հզորություններ ենք ստեղծել։

Հիմա մենք պետք է կուտակիչների ու կանաչ ջրածնի արտադրության շուրջ աշխատենք և պետք է գնանաք այդ ճանապարհով, ամեն դեպքում՝ մենք անհամաչափ կախվածություն չունենանք ։

Ընդ որում՝ ատոմակայանի կառուցումը չի ենթադրում, որ նման կախվածություն կա, որովհետև նախորդող շրջանում մենք այդ ուղղություններով ևս աշխատել ենք։ Մենք մեծամորի ատոմակայանի և վառելիքի և սպասարկման հետ կապված այլընտրանքներ ենք փնտրել ու աշխարհում կան այդ այլընտրանքները։ Շուկայում կան առաջարկներ, բայց քանի դեռ ռուսական առաջարկը եղել է լավագույնը՝ մենք աշխատել ենք ռուսական առաջարկով, մենք այդ հարցը չենք քաղաքականացնում կամ գաղափարականացնում»։

  • Կիսվել: