ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մահացած օպերային երգչուհին հրաժարվել էր թեստավորվել

Մահացած օպերային երգչուհին հրաժարվել էր թեստավորվել

Այսօր հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում առողջապահության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ներկայացրել է երեկ մահացած օպերային երգչուհի Աննա Սարդարյանի մահվան հանգամանքները:

Նա ասաց, որ խոսել է Աննայի հարազատների հետ և ընդգծեց, որ անձնական տվյալների գաղտնիությունը պահելու խնդիր կա ու հավելեց․

«Նա տանը միայնակ է ապրել, չգիտեմ թոքաբորբ ունեցել է, թե ոչ, դա դեռ դիահերձումը պետք է հաստատի: Չգիտեմ՝ դա կհանրայնացվի, թե ոչ։ Շտապօգնության կանչ է գրանցվել, բժիշկները գնացել են, երգչուհուն թեստավորման են հրավիրել և ասել են հոսպիտալացման մասին: Վերջինս այդ պահին հրաժարվել է, ասել է, որ առավոտյան կդիմի, սակայն առավոտյան մահը վրա է հասել։ Նրա հետ շփման շրջանակը պարզվում է, քույրը վատառողջ է: Մեր մասնագետները կապ են հաստատել նրա հետ»։

  • Կիսվել: