երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Ուսուցիչների կամավոր ատեստավորումը կկազմակերպվի էլեկտրոնային եղանակով. նախարար

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը կկազմակերպվի էլեկտրոնային եղանակով. նախարար

Հայաստանում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն այս տարվանից կազմակերպվելու է էլեկտրոնային եղանակով: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29-ին,  կառավարության նիստում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Կամավոր ատեստավորման գործընթացն այս տարվանից կազմակերպվելու է էլեկտրոնային եղանակով: Սա նշանակում է նաև, որ դրա հետ կապված տեխնիկական բարդությունները, ժամանակի հետ կապված խնդիրները շատ ավելի դյուրին են լինելու»,-ասաց նախարարը:

Անդրեասյանը հավելեց՝ դա նշանակում է, որ ուսուցիչները նաև տեխնիկական իմաստով ունենալու են կամավոր ատեստավորմանը մասնակցելու ավելի լայն հնարավորություն:

  • Կիսվել: