երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Ունենք հաստատված 19 անհետ կորած քաղաքացու մասին ահազանգ. ԱԻՆ խոսնակ

Ունենք հաստատված 19 անհետ կորած քաղաքացու մասին ահազանգ. ԱԻՆ խոսնակ

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով անհետ կորած քաղաքացիների թիվը դարձավ 19-ը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Եվս մեկ քաղաքացի ահազանգել է «911» ծառայություն եւ հայտնել, որ իր հարազատը չկա։ Ենթադրվում է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում է։ Այս պահին ունենք հաստատված 19 անհետ կորած քաղաքացու մասին ահազանգ եւ հաստատված 6 զոհի մասին տեղեկատվություն»,- հայտնեց ԱԻՆ խոսնակը։

վելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով բուժումը շարունակում է 13 տուժած։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Հիշեցնենք, որ նախօրեին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կա 6 զոհ։ Զոհերի անունները հայտնի են՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։

  • Կիսվել: