Ուկրաինայում ՀՀ դեսպանն այցելել է Խարկովի և Պոլտավայի մարզեր
Խարկովի Սուրբ Հարություն եկեղեցում համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը դեսպանԿարապետյանը ներկայացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունները սկսվելուց ի վեր դեսպանության գործունեությունը և Ուկրաինայում բնակվող ՀՀ քաղաքացիներին ցուցաբերված տարատեսակ ծառայությունների մատուցման ուղղությամբ արված ծավալուն աշխատանքը:
Դեսպանը միացել է Խարկով ժամանած պատվիրակության անդամների բարեմաղթանքներին՝ ուղղված քաղաքի հայությանը, վստահեցնելով, որ դեսպանությունը շարունակելու է, լիազորությունների սահմանում, աջակցել այն քաղաքացիներին, որոնք ունեն դրա կարիքը: Տեղում, հյուպատոսական բնույթի տարատեսակ խորհրդատվություններ են տրամադրվել դրանց կարիքն ունեցող քաղաքացիներին:
Պոլտավայում ևս ՀՀ դեսպանը պատվիրակության անդամների հետ հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ եւ ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ: Տեղի է ունեցել աշխույժ զրույց արդի ամենահրատապ հարցերի շուրջ, դեսպանը ներկայացրել է դեսպանության գործունեությունը վերջին ամիսների ընթացքում: