ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուղիղ սադրանք տեղի իշխանիկների կողմից. Լևոն Քոչարյանը՝ Գյումրիում տարեցներին ծեծելու միջադեպի մասին

Ուղիղ սադրանք տեղի իշխանիկների կողմից. Լևոն Քոչարյանը՝ Գյումրիում տարեցներին ծեծելու միջադեպի մասին

Գյումրիում տեղի ունեցած միջադեպն կազմակերպված սադրանքն է եղել։ Այս մասին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից մեկնարկած բողոքի երթի ժամանակ հայտնեց Լևոն Քոչարյանը:

Նա ասաց, որ միջադեպին ներկա գտնվողների պատմածից հասկացել է, որ տարեց մարդկանց ձեռքը հավկիթներ են տվել և համոզել են սադրել:

«Կամ էլ իրենց կողմնակիցներն են եղել՝ չգիտեմ։ Խորհուրդս է, որ չտրվենք նման սադրանքների։ Կարող են շատ վիրավորել, հայհոյել, կոպիտ իրենց պահեն, ամեն մեկը չէ, որ կարող է իրեն զսպել, տեղ կա, որ նյարդերը բռնկվում են։ Դա համարում եմ՝ ուղիղ սադրանք տեղի իշխանիկների կողմից»,-ասաց Լևոն Քոչարյանը։

Մայիսի 8-ին Գյումրիում տեղի ունեցած «Դիմադրություն» շարժման ցուցարարների և տարեց տղամարդկանց միջև տեղի ունցած միջադեպի պատճառով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ: 

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանի խոսքով՝ ձերբակալվածներից մեկը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է՝ Տարոն Մանուկյանը:

Մյուս անձը ընդդիմադիր ակտիվիստ Գոռ Սարգսյանն է:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Դիմադրության շարժման կողմից դեպի Գյումրի ավտոերթի ճանապարհին վեճ է բռնվել  երիտասարդների և  տարեցների միջև և տարեցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:: 

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նախաքննության ընթացքում պարզվել է վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդկանց ինքնությունը, որոնք 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:

 

 

  • Կիսվել: