երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուղևորների զգոնությունը բարձրացնելու նպատակով մետրոյում կհնչեն եռալեզու հայտարարություններ

Ուղևորների զգոնությունը բարձրացնելու նպատակով մետրոյում կհնչեն եռալեզու հայտարարություններ

Ազգային անվտանգության մարմինների կողմից մշտապես իրականացվող կանխարգելիչ գործառույթների շրջանակներում նախաձեռնվել է Երևանի մետրոպոլիտենի կայարանային համալիրներում և վագոններում հնչեցնել իրազեկման եռալեզու հայտարարություններ` ուղևորների զգոնությունը բարձրացնելու նպատակով։ Այս մասին ասված է Երևանի մետրոպոլիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ մետրոպոլիտենի կայարանային համալիրներում կամ վագոնի մեջ գտնվելու ընթացքում կասկածելի իր նկատվելու դեպքում ում պետք է դիմի ուղևորը, մասնավորապես ՝ կայարանային համալիրներում գտնվելու ժամանակ պետք է դիմի կայարանի հերթապահին, իսկ վագոնում գտնվելու ժամանակ, ուղևոր-մեքենավար ուղիղ կապի միջոցով, մեքենավարին:

  • Կիսվել: