կիրակի, օգոստոս 9
9 / 8 / 2020
Ծնվել է Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների առաջին թոռնիկը

Ծնվել է Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների առաջին թոռնիկը

Ծնվել է Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների առաջին թոռնիկը։

Նրանց ավագ որդին՝ Կարին Հովհաննիսյանն իր առաջնեկին  անվանակոչել է Լեո-Ռիչարդ Հովհաննիսյան՝ ի պատիվ պապիկի՝ հայտնի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի։ 

Կարին Հովհաննիսյանի կինը կրթական ակտիվիստ և փորձագետ,  «Դասավանդիր, Հայաստան» կազմակերպության հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանն է։ 

Կարին Հովհաննիսյանը հայտնի մի քանի ֆիլմերի՝ այդ թվում թավշյա հեղափոխության մասին պատմոմ «Մենակ չեմ/I am not alone» կինոնկարի հեղինակն է։

Հայաստանի երրորդ հանրապետության առաջին արտգործնախարար, Ժառանգության կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր տիկինը՝ Արմինե Հովհաննիսյանը հայտնի են նաև իրենց  հասարակական կարևոր գործունեությամբ․ նրանք տարիներ շարունակ իրենց հիմնադրած  Օրրան բարեգործական հիմնադրամով օգնում են կարիքավոր երեխաներին և միայնակ տարեցներին։ 

Ավագ որդուց ՝ Կարին Հովհաննիսյանից բացի Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյաններն ունեն ևս չորս զավակ՝ Տարոնը, Վանը, Շուշին և Արմեն-Ռիչարդը․ վերջին նույնպես անվանակոչվել էր պապիկի՝ Ռիչարդ Հովհաննիսյանի անունով։

  • Կիսվել: