ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ծեծկռտուք է տեղի ունեցել․ մասնակիցները դիմել են փախուստի, ապա՝ վնասազերծվել պարեկների կողմից

Ծեծկռտուք է տեղի ունեցել․ մասնակիցները դիմել են փախուստի, ապա՝ վնասազերծվել պարեկների կողմից

Oգոստոսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմանում ոստիկանները նկատել են, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ մի խումբ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունենում:

Վաշտի հրամանատարն ու պարեկները, երբ մոտենում են նրանց, կռվի մասնակիցները դիմում են փախուստի։ Պարեկներին հաջողվում է հետապնդել ու մի քանիսին վնասազերծել։ Ապա ժամանում են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, որոնք բերման ենթարկվածներին տեղափոխում են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Կռվի մասնակիցներից 2 հոգի Nissan March մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախոստի։ Ու ստանում է հավաստի տեղեկություն, թե որ ուղղությամբ են նրանք մեկնում։ Եվ Ն․ Ավետիսյանն ու պարեկները հետապնդում, ապա Դրոյի և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկից դեպի Պարույր Սևակ հատվածում կանգնեցնում են Nissan March-ն ու 2 հոգու բերման ենթարկում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Նրանցից մեկի հագուստի վրա առկա են լինում արնանման հետքեր։ 

Դեպքի փաստով վարույթ է նախաձեռնվել։ Բերման ենթարկվածները Երևանի բնակիչ 35-ամյա Գրիգոր Դ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Պապին Վ․-ն, Երևանի բնակիչ 27-ամյա Վահե Մ․-ն։ Քանեքեռ-Զեյթունի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ կռվի մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

 

  • Կիսվել: