շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ծայրահեղ ծանր վիճակում Վանաձորի ԲԿ հոսպիտալացված տղամարդը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երեւան

Ծայրահեղ ծանր վիճակում Վանաձորի ԲԿ հոսպիտալացված տղամարդը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երեւան

Ծայրահեղ ծանր վիճակում Վանաձորի ԲԿ հոսպիտալացված տղամարդը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երեւան:

ԲԿ-ից  հայտնում են, որ հուլիսի 20-ին, գլխի եւ կրծքավանդակի փակ վնասվածքներով, աջ կոնքազդրի հոդախախտ ախտորոշմամբ «Վանաձորի բժշկական կենտրոն» է տեղափոխվել 1978թ-ին ծնված տղամարդ՝ ծայրահեղ ծանր վիճակում: Ըստ հարազատների՝ վնասվածքն ստացել է շինաշխատանքներ կատարելու ժամանակ:

Անմիջապես կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, տրամադրվել անհրաժեշտ բուժօգնություն, միացվել արհեստական շնչառության սարքին:

Իրականացվել է պլեւրալ ծոցերի դրենավորում, վիճակը կայունացվել է:

Այսօր առավոտյան սանավիացիայի ուղղաթիռով տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

  • Կիսվել: