ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Toyota-ն վրաերթի է ենթարկել իրանցի 2 հետիոտնի, մեկը շպրտվել է ոչ սթափ վարորդի BMW X5-ի վրա. կա 1 զոհ

Toyota-ն վրաերթի է ենթարկել իրանցի 2 հետիոտնի, մեկը շպրտվել է ոչ սթափ վարորդի BMW X5-ի վրա. կա 1 զոհ

Հուլիսի 31-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմանում Երևանի բնակիչ, 40-ամյա Արա Խաչատրյանը իր վարած Toyota մակնիշի 77 ՍQ 777 համարանիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի 7-րդ հասցեի դիմաց՝ Խանջյան թունելից դեպի Հերացի թունել տանող ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 47-ամյա Ահմադ Ասկարիին և 31-ամյա Սեդիդեր Մորադպուրիին, գրում է shamshyan.com-ը:

Հարվածի հետևանքով վերջինս շպրտվել և բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտիով երթևեկող Երևանի բնակիչ, 41-ամյա Արմեն Մուշեղյանի վարած BMW X5 մակնիշի 05 PP 001 համարանիշի ավտոմեքենայի վրա։ 

Վրաերթի հետևանքով Ա. Ասկարին տեղում մահացել է, իսկ Ս. Մորադպուրին մարմնական վնասվածքներով այդ պահին նշված վայրով անցնող Երևանի բնակիչ Գարեգին Ստեփանյանի կողմից իր անձնական օգտագործման Toyota մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում, և դա, առաջին հերթին, Գ. Ստեփանյանի շնորհիվ, ով օպերատիվորեն, շատ շուտ վիրավորին հասցրել է հիվանդանոց։ 

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում, երբ քննիչներն ու պարեկները փորձում էին BMW X5-ի վարորդին տեղափոխեին հիվանդանոց՝ սթափության աստիճանը պարզելու, մի տղամարդ ներկայացել է փաստաբան, արգելել, որպեսզի այդ տղամարդուն պարեկների ավտոմեքենայով տեղափոխեին սփաթությունը պարզելու՝ հայտնելով, որ BMW-ի վարորդը միայն իր ավտոմեքենայով կմեկնի հիվանդանոց։ Իսկ մի տղամարդ էլ փորձել է խոչընդոտել պարեկների և քննիչների աշխատանքը՝ ասելով, թե «BMW X5-ի վարորդը իմ ախպերն է, ես կորոշեմ՝ ինչը՝ ոնց»։ 

2 վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. BMW X5-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։ 

Աղբյուրը նաև հայընում է, որ վիրավորին հիվանդանոց տեղափոխած Toyota-ի վարորդը իրենից անկախ հանգամանքներում նկարվել է արաչագափերի կողմից, մինչդեռ ոչ թե միտումնավոր, այլ փրկել է քաղաքացու կյանքը:

  • Կիսվել: