ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թողե՛նք այս քաղաքական խաղերն ու խարդավանքները, դրա ժամանակը չունենք, պետք է համախմբվենք՝ պահենք սահմանները. Սասուն Միքայելյան

Թողե՛նք այս քաղաքական խաղերն ու խարդավանքները, դրա ժամանակը չունենք, պետք է համախմբվենք՝ պահենք սահմանները. Սասուն Միքայելյան

Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-ամյակի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել ԵԿՄ անդամներ, քաղաքական-հասարակական գործիչներ: Զինվորական պանթեոնում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում:

Միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը, ով կոչ արեց համախմբվել՝ ՀՀ սահմանները պահելու համար․

«Ես այսօր ղեկավարում եմ սպարապետի թողած կառույցը՝ ԵԿՄ-ն: Վազգեն Սարգսյանը մի լավ խոսք ուներ, ասում էր՝ եթե նեղանալու լինեի, հիմա ինչքան էի նեղացել ու գնացել, բա այս գործը ո՞վ պիտի աներ: Մենք նեղանալու չունենք: Ինչի՞ համար եք նեղացել: Երկրապահի, սպարապետի տունը պինդ է, անսասան: Եղել ենք սպարապետի կողքին մինչ օրս, ու կլինենք հավերժ: Փառք ու պատիվ քեզ, ծնունդդ շնորհավոր, եղբա՛յր։

Մենք այս օրհասական պահին պարտավոր ենք համախմբվելու: Այս խոշոր տերությունների վերադասավորման անհասկանալի այս իրավիճակում պետք է համախմբված լինենք, որ կարողանանք պահել ՀՀ պետական սահմանները:

Մենք պարտավոր ենք համախմբվել, համալրել մեր բանակի շարքերը եւ լինել բանակի կողքին, լինել մեր պետության կողքին: Այս վիճակը շատ վտանգավոր է, մեր ժողովրդի անորոշությունը շատ վտանգավոր է: Եկեք ամեն մեկս մեր հարազատին, մեր բարեկամին ոգեւորենք, ճիշտ ուղղություն տանք, չապակողմնորոշենք: Թողե՛նք այս քաղաքական խաղերն ու խարդավանքները, դրա ժամանակը չունենք, ժողովո՛ւրդ: Եկեք մի քիչ սառը դատենք ու պատրաստ լինենք



  • Կիսվել: