շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՀ ներկայացուցչությունը զոհվածների հարազատների առաջարկով Եռաբլուրում շաբաթօրյակ կկազմակերպի․ կարող են միանալ բոլոր ցանկացողները

ԱՀ ներկայացուցչությունը զոհվածների հարազատների առաջարկով Եռաբլուրում շաբաթօրյակ կկազմակերպի․ կարող են միանալ բոլոր ցանկացողները

Արցախի շրջափակման հետևանքով հարյուրավոր արցախցի ընտանիքներ արդեն ավելի քան 100 օր է` զրկված են Եռաբլուրում հանգչող իրենց հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից։

Այս հանգամանքով պայմանավորված` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը զոհված տղաների ծնողների առաջարկով գալիք շաբաթ օրը՝ մարտի 25-ին, Եռաբլուրում շաբաթօրյակ է նախաձեռնել, որի ընթացքում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվելու պանթեոնի ողջ տարածքում։ 

Նախաձեռնությանը կարող են միանալ բոլոր ցանկացողները։ Աշխատանքները կմեկնարկեն  մարտի 25-ին` ժամը 12։00-ին, Եռաբլուրի եկեղեցու հարակից տարածքից։

  • Կիսվել: