ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Տիգրանաշենի ոլորաններում բախվել են Mercedes-ն ու VAZ 2107-ը. կա վիրավոր

Տիգրանաշենի ոլորաններում բախվել են Mercedes-ն ու VAZ 2107-ը. կա վիրավոր

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում բախվել են Երևանի բնակիչ 50-ամյա Արմեն Գյուրջյանի վարած Mercedes մակնիշի և Գոռ Հովհաննիսյանի (ում ամբողջական տվյալներն ու բնակության վայրը ճշտվում են) վարած VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ․ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոտիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

 

  • Կիսվել: