կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Ավտովթար պարեկային ծառայության «Toyota»-ի մասնակցությամբ

Ավտովթար պարեկային ծառայության «Toyota»-ի մասնակցությամբ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում Ժամը 13։00-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Սասունիկ բնակավայրի տարածքում բախվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված «Toyota» ջիպն ու «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Toyota»-ն կողաշրջվել է։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները և պարզում են՝ արդյոք վթարի հետևանքով տուժածներ կան, թե ոչ։

Թե ով է վթարի մեղավորը՝ նույնպես պարզվում է, ինչպես նաև վարորդների ինքնությունը»,-հայտնում է»,-գրում է  shamshyan.com-ը։

  • Կիսվել: