չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
ՊՆ–ն անհեթեթություն է որակում Տիգրանաշենով տեխնիկայի տեղաշարժն արգելելու մասին լուրերը

ՊՆ–ն անհեթեթություն է որակում Տիգրանաշենով տեխնիկայի տեղաշարժն արգելելու մասին լուրերը

 ՀՀ պաշտպանության նախարարությունն անհեթեթություն է որակում մի շարք հրապարակումներում տեղ գտած հաղորդագրություններն այն մասին, որ Ադրբեջանն արգելել է Հայաստանի ռազմական տեխնիկայի տեղաշարժը Երասխ–Տիգրանաշեն ճանապարհով։

«Անհեթեթություններին ՊՆ–ն չի արձագանքում»,– Sputnik Արմենիային ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ՀՀ ԶՈւ-ին Ադրբեջանն արգելել է Երասխով դեպի Վայոց Ձոր տեղաշարժեր իրականացնել:

  • Կիսվել: