Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 734-ի
Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 734-ի, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ազգային մարմնին։ «Ֆրանս Պրես» գործակալությունը նախկինում հայտնել էր, որ Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 675 մարդ։
«Նեպալում առնվազն 734 մարդ է մահացել ավերիչ արագ ջրհեղեղի հետևանքով», – հայտնել է գործակալությունը։
Օգոստոսի 26-ի առավոտյան Նեպալի հյուսիսում ջրհեղեղներ տեղի ունեցան, այն բանից հետո, երբ չինական կողմից ջրի հզոր հեղեղը լցվեց Բհոտե Կոշի գետը։ Ջրհեղեղը տեղի ունեցավ երկրաշարժից և դրա հետևանքով առաջացած սողանքից հետո։
Ավելի քան 2000 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։



