կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Տեղի է ունեցել Հերացու անվան համալսարանի քոլեջն ավարտած բուժակների հետագա պայմանագրային ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը

Տեղի է ունեցել Հերացու անվան համալսարանի քոլեջն ավարտած բուժակների հետագա պայմանագրային ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը

Տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջն ավարտած բուժակների հետագա պայմանագրային ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ը։

«Սահմանված կանոնակարգի համաձայն՝ վիճակահանության միջոցով նրանք ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են առաջիկա զինվորական ծառայությունը:

Շնորհավորելով համապատասխան զորամասերում ծառայության նշանակվելու առթիվ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը բուժակներին մաղթել է բարի և անվտանգ ծառայություն»,-նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: