կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Հայաստանի Հանրապետության օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է. Դավիթ Խուդաթյան

Հայաստանի Հանրապետության օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է. Դավիթ Խուդաթյան

Հայաստանի Հանրապետության օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է։ Այս մասին ասել է ՏԿԵՆ, ՔՊ-ական Դավիթ Խուդաթյանը։

«Երեկ հրապարակել էի Հայաստանի Հանրապետության օդային տարածքով անցնող տարանցիկ թռիչքների դինամիկան՝ օրվա ինչ որ պահի և պնդել, որ մեր օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է:

Սրան ի պատասխան՝ օրվա ինչ որ պահի «օդային փորձագետ» դարձած որոշ ընդդիմադիրներ կոչ են անում zoom անել պատկերը՝ ենթադրելով, թե հոսքը կոնկրետ ՀՀ օդային տարածքով չէ:

Եվ այսպես, 2024 թվականի առաջին կիսամյակում ՀՀ օդային տարածքով թռիչք է ունեցել 20312 օդանավ, 2025 թվականի առաջին կիսամյակում` 48051, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում՝ 70936 օդանավ:

Ընդամենը երեք տարվա ընթացքում՝ միայն առաջին կիսամյակներում թռիչքների հաճախականությունն ավելացել է 3.5 անգամ:

Սիրելի՛ «օդային փորձագետ» ընդդիմադիրներ, ուզում եք zoom արեք, ուզում եք՝ 4x zoom, ուզում եք՝ 16x, ուզում եք՝ 116x, Հայաստանի Հանրապետության օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է»,- գրել է ՔՊ-ականը։

  • Կիսվել: