կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Պատշգամբի փլուզումից հետո երկու անձ դուրս է բերվել վտանգավոր տարածքից․ ՆԳՆ-ն մանրամասնում է

Պատշգամբի փլուզումից հետո երկու անձ դուրս է բերվել վտանգավոր տարածքից․ ՆԳՆ-ն մանրամասնում է

Օգոստոսի 30-ին՝ ժամը 09։23-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարանի պատշգամբը փլուզվել է, ինչի հետևանքով երկու քաղաքացի ընկել է 4-րդ հարկ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։

Փրկարարների օգնությամբ երկու անձ դուրս է բերվել վտանգավոր տարածքից։ Մեկ անձ հոսպիտալացվել է։

 

  • Կիսվել: