Իրանը կոչ է արել վերացնել Հայաստանի հետ սահմանի «Նորդուզ» անցակետով տարանցման խոչընդոտները. Ֆորուզան
Իրանը կոչ է արել վերացնել Հայաստանի հետ սահմանի «Նորդուզ» անցակետով տարանցման խոչընդոտները։ Այս մասին հայտարարել է Իրանի ազատ առևտրաարդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղար Հոսեյն Ֆորուզանը սահմանային անցակետ կատարած այցի ժամանակ, փոխանցում է IRNA գործակալությունը։
Հայաստանում Իրանի դեսպանությունն իր հերթին ընդգծել է Իրանի և Հայաստանի միջև առևտրային, տարանցիկ և տնտեսական կապերի ամրապնդման, ինչպես նաև ԵԱՏՄ շուկաներ մուտքի ընդլայնման կարևորությունը:



