կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թեհրանում առաջին անգամ տեղի ունեցավ իրանահայ գործարարների ու ձեռնարկատերերի մեծ բիզինես ֆորում համագումարը

Թեհրանում առաջին անգամ տեղի ունեցավ իրանահայ գործարարների ու ձեռնարկատերերի մեծ բիզինես ֆորում համագումարը

Թվականիս հուլիսի 14-ին, <<Հայ Մշակութային Հասարակական Ֆորում>>-ի և <<Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական Կենտրոն>>-ի վարչության նախաձեռնությամբ Թեհրանի <<Էսպինաս>> միջազգային շքեղ հյուրանոցի <<Ափադանա>> սրահում, որոշ թվով հրավիրյալ իրանահայ գործարարների, ձեռնարկատերերի և Իրանի արդյունաբերական ոլորտում մեծ դերակատարություն ունեցող տնտեսվարողների մասնակցությամբ տեղի ունեցավ իրանահայ գործարար շրջանակի առաջին <<Բիզինեսֆորում>> համագումարը, գրում է parstoday.com-ը: 

Այս մտերմիկ հանդիպմանը ներկա էին մի խումբ իրանահայ գործարարներ, ձեռներեցներ և գործարարներ, ովքեր նշանակալի դեր ունեն Իրանի արդյունաբերության արտադրության և տնտեսության բարգավաճման գործում։

Համաժողովը բաժնում առիթ տրվեց հյուրերին, նախ ներկայացնել իրենց զբաղեցրած մասնագիտական և գործարարական ոլորտը, ապա տեսակետ հայտնել բիզինես ֆորումի ստեղծման մասին, իսկ այդ ընթացքում նաև ներկայացնել առաջարկներ կառույցի կառավարման ու ձևավորման, ինչու չե նաև հետագա աշխատանքների վերաբերյալ։

Նշենք, որ իրանահայությունը վաղ անցյալից զգալի դեր է խաղացել Իրանի տնտեսության, մշակույթի, արվեստի ու սպորտի մեջ, և Իսլամական խորհրդում պատգամավորներ ունենալուց զատ, լավ կազմակերպված համայնք է Իրանում։

  • Կիսվել: