կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Տեղի ունեցած ողբերգությունը սթափեցնող էր և առիթ` մտածելու հրավառության, իբրև երևույթի մեր կենցաղում օգտագործելու նպատակահարմարության մասին. Ավինյան

Տեղի ունեցած ողբերգությունը սթափեցնող էր և առիթ` մտածելու հրավառության, իբրև երևույթի մեր կենցաղում օգտագործելու նպատակահարմարության մասին. Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Այսօր այցելել եմ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գոտի, ծանոթացել իրավիճակին ու փլուզման հետևանքներին։

Ուզում եմ ընդգծել ԱԻՆ-ի կատարած անձնուրաց ու առանց դադարի աշխատանքը, որը, որպես կառույց, լավ հասկանում է իր առաքելությունը և իրականացնում է անհրաժեշտն ու իր պարտականությունը։

Տեղի ունեցած ողբերգությունը սթափեցնող էր և առիթ` մտածելու հրավառության, իբրև երևույթի մեր կենցաղում օգտագործելու նպատակահարմարության մասին։ Վերահաստատում եմ իմ համոզմունքը, որ հրագործական արտադրանքի ազատ օգտագործման արգելքը պիտի սահմանվի։
Կրկին ցավակցում եմ անմեղ զոհերի հարազատներին»։

Возможно, это изображение 2 человека, люди стоят и на открытом воздухе

 

Возможно, это изображение 10 человек, люди стоят и на открытом воздухе

  • Կիսվել: