երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Տեղի է ունեցել Տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել Տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել Տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։

Հանդիպմանը մասնակցել են ԱՍՀ նախարարության մասնագիտացված շուրջօրյա խնամքի հաստատությունների, Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող հոգեկան առողջության կենտրոնների հոգեբույժները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի ու Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակների, ինչպես նաև շահագրգիռ այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիստի ընթացքում քննարկվել են նախարարության ենթակայությամբ գործող շուրջօրյա խնամքի հաստատությունների հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների և հանդարտեցման մեթոդների կիրառման հարցը․ ներկայացվել է ֆիզիկական զսպման միջոցները, դրանց կիրառման կարգն ու պայմանները։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում մասնակիցները հանդես են եկել առաջարկներով ու դիտարկումներով։

  • Կիսվել: