ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բյուրեղավանում բացվել են քաղաքային պուրակ և տարեցների ժամանցի կենտրոն

Բյուրեղավանում բացվել են քաղաքային պուրակ և տարեցների ժամանցի կենտրոն

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Բյուրեղավան համայնքում ներկա է գտնվել նոր քաղաքային պուրակի և տարեցների ժամանցի կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը, որը մեկնարկել է Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արք. Քարամյանի կողմից օծման արարողությամբ, հայտնում են Կոտայքի մարզպետարանից:

՛՛Բյուրեղավանում քաղաքային պուրակի շինարարական աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2017 թվականի վերջերից՝ համայնքի միջոցներով, ապա շարունակվել կառավարության 2018 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ պետության և համայնքի համաֆինանսավորմամբ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: