չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին. տուժածներ չկան

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին. տուժածներ չկան

Օգոստոսի 14-ին, ժամը 18:26-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ ՃՈ հենակետից դեպի Երևան տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 96-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պարույր Հ․, ծնված 1989 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին․ տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այն դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված և մոտեցրել ավտոքարշակին:

 

  • Կիսվել: