շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ՃՏՊ Երևան-Երասխ ճանապարհին. զոհեր կան

ՃՏՊ Երևան-Երասխ ճանապարհին. զոհեր կան

Հունվարի 17-ին, ժամը 17.35-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 34-րդ կմ-ին 17-ամյա երիտասարդի վարած «Օպել Աստրա» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփաբաժանին գտնվող գովազդային վահանակի սյանը։ Վթարի արդյունքում վարորդը՝ Հայկ Սարգսյանն ու նրա 17-ամյա ուղևոր Աշոտ Բաբայանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Ոստիկանության մամուլի ծառայությունից փոխանցում են, որ կատարվում է քննություն։

  • Կիսվել: