հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 1765 խախտում

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 1765 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 28-ից հունվարի 2-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1765 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 39 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ` 43, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 անձ։

11 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 5-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ առանց համարանիշերի, 27-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

  • Կիսվել: