ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ճանաչված երգիչ Թաթուլ Ավոյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն

Ճանաչված երգիչ Թաթուլ Ավոյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  քիչ առաջ սիրված ու ճանաչված երգիչ Թաթուլ Ավոյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սիրված երգիչը իր բարեկամի տանն է եղել, երբ ինքնազգացողությունը վատացել է ու ահազանգել են Երևանի 103 շտապօգնություն: Բժիշկների օպերատիվ ժամանման արդյունքում  հնարավոր է եղել առաջին բուժօգնությունը ցուցաբերել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝  10 օր առաջ նա  Ամերիկայի Միացյալ Նահանգներում սրտի ստենդավորում է ունեցել:   

  • Կիսվել: