ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տավուշում ռազմական գործողությունների դրվագներ կան, որոնք, միգուցե, չեն հանրայնացվելու. Տիգրան Աբրահամյան

Տավուշում ռազմական գործողությունների դրվագներ կան, որոնք, միգուցե, չեն հանրայնացվելու. Տիգրան Աբրահամյան

Կարևորը արձանագրենք՝ զինված ուժերն իրենց մարտական խնդիրը կատարել են գերազանց, շարունակում են նույն մակարդակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, փորձագետ Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Տավուշում ծավալված ռազմական գործողությունների դրվագներ կան, որոնք այսօր, միգուցե նույնիսկ վաղը, այդպես էլ չեն հանրայնացվելու: Պետք էլ չի:

Դրանց հանրայնացումը քաղաքական, բարոյահոգեբանական, քարոզչական առումով կարող է մեծ օգտակարություն ունենալ, բայց որոշակի պայմանններում կարող են ստորադասվել այլ գործոնների՝ ի շահ պետության:

Դա միայն Տավուշին չի վերաբերվում, դա առհասարակ պատերազմի չգրված կանոններից է:

Պետք չէ ռազմական գործողությունների այս փուլը չավարտված ակնկալել, որ պաշտոնական մակարդակով մեզ հետաքրքրող բոլոր հարցադրումների պատասխանները կստացվեն: Դրանց մի մասը դեռ կստացվեն, մի մասը՝ միգուցե չստացվեն, նպատակահարմար չլինի:

Կարևորը արձանագրենք՝ զինված ուժերն իրենց մարտական խնդիրը կատարել են գերազանց, շարունակում են նույն մակարդակով»։

 

  • Կիսվել: