ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տավուշի մարզում բախվել են Ford Connect-ն ու Opel-ը, կան վիրավորներ

Տավուշի մարզում բախվել են Ford Connect-ն ու Opel-ը, կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:   Ժամը 12:15-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում բախվել են Տավուշի մարզի բնակիչները, 36-ամյա Կ. Մարությանի վարած Ford Connect մակնիշի և Լոռու մարզի բնակիչ, 34-ամյա Գ. Զոհրաբյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ, 31-ամյա Ա. Չոբանյանն ու Opel-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ, 6-ամյա Լ. Զոհրաբյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:   Օպերատիվ են գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:  

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Վարդանյանի գլխավորությամբ:   Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկութունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով վարույթ է նախաձեռնվել:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  

Գ. Շամշյանի տեղեկություններով, Opel-ի վիրավորը վարորդի տղան է:

  • Կիսվել: