հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տավուշի մարզպետը հերքում է իր կողմից բազմամարդ խնջույք կազմակերպելու մասին լուրը

Տավուշի մարզպետը հերքում է իր կողմից բազմամարդ խնջույք կազմակերպելու մասին լուրը

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ստահոդ է համարում տարածվող լուրը, թե իր կողմից բազմամարդ խնջույք է կազմակերպվել։

Նա «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Լրատվականներից մեկը ստահոդ հրապարակում է արել իմ կողմից բազմամարդ խնջույք կազմակերպելու մասին, որոշներն էլ տարածում են այն։ Չեմ ընդունում և դատապարտում եմ հերյուրանք հրապարակելու կամ տարածելու ցանկացած փորձ, այն պատիվ չի բերում ոչ ոքի: Կարևոր եմ համարում նշել, որ ես շատ բաց եմ բոլոր լրատվամիջոցների համար և խորհուրդ եմ տալիս նման դեպքերում ուղղակի դիմել, ինչպես անում է մեծամասնությունը»,- նշել է մարզպետը։

Նա շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր բարձր պատասխանատվությամբ են կրում իրենց առաքելությունը։

Հիշեցնենք, որ ամուլում հրապարակում էր եղել, թե Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կիրակի օրը Բերդ քաղաքում մեծ խնջույք է կազմակերպել, որին ներկա է եղել ավելի քան 50 մարդ:

 

  • Կիսվել: