կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Բաբկեն Չոբանյանը խոսել է Հանրային հեռուստաընկերությունում իր աշխատանքի դադարեցման մասին

Բաբկեն Չոբանյանը խոսել է Հանրային հեռուստաընկերությունում իր աշխատանքի դադարեցման մասին

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան և ասմունքող Բաբկեն Չոբանյանը «Դեպի արմատներ» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությունում իր աշխատանքի դադարեցմանը։

Նա նշել է, որ ինքը որևէ պաշտոնական պարզաբանում կամ արձագանք չի ստացել և կարող է միայն ենթադրել, թե ինչն է եղել որոշման պատճառը։

«Մեծ հաշվով՝ ինձ համար միևնույն է, թե պատճառն ինչն էր։ Ես գիտեմ, որ պրոֆեսիոնալ իմաստով որևէ պատճառ չի եղել, իսկ եթե դա քաղաքական է, իրենց մտածելիքն է, ոչ թե՝ իմ»,- ասել է դերասանը:

Ըստ նրա՝ եթե համագործակցության դադարեցումը քաղաքական պատճառներ է ունեցել, ապա իշխանությունը չի կարող խոսել խոսքի ազատության մասին։

«Եթե պատճառը քաղաքական է, այս երկրում իշխանությունը իրավունք չունի խոսել խոսքի ազատությունից։ Հարմար գտա՝ էլի կարտահայտվեմ, այդ հաստիքներն ու նախագծերը ինձ չպետք է կաշկանդեն որևէ կերպ»,-ասել է Չոբանյանը։

Նա հավելել է, որ պայմանագրի դադարեցման մասին պարզապես տեղեկացվել է, որ իրեն այլ անձ է փոխարինելու։ 

  • Կիսվել: