ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը վերադառնում են բնականոն կյանքին. մարզպետ

Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը վերադառնում են բնականոն կյանքին. մարզպետ

Այսօր առավոտյան տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշեց, որ ամբողջ մարզի, մասնավորապես, սահմանամերձ բնակավայրերի բնակիչները լիովին վերադարձել են բնականոն տնտեսական գործունեությանը:

«Հենց այդպիսի տրամադրություն է տիրում մարզում»,- հայտնել է նա։

Ըստ նրա՝ մարզում իրականացվում են լայնածավալ վերականգնողական աշխատանքներ։ Ադրբեջանական զինուժի կողմից Տավուշի մարզում գնդակոծությունների հետեւանքով վնասվել է 50 շինություն, որոնցից 12-ում սկսվել են վերականգնողական աշխատանքները, եւ դրանք կավարտվեն մինչեւ տարեվերջ:

Իսկ ընդհանրապես, մարզի ղեկավարը կարծում է, որ ժամանակն է վերականգնումից անցում կատարել զարգացման։ «Թող այս իրադարձությունները խթան հանդիսանան սահմանամերձ գյուղերի զարգացման համար, չէ որ լուծելով նրանց խնդիրները՝ մենք բարձրացնում ենք Հայաստանի պետական սահմանի անվտանգությունը»,- ասել է Չոբանյանը:

Երկուշաբթի հատուկ հանձնաժողովը կգնահատի մարզի գյուղատնտեսությանը ՝ հողամասերին եւ անասնապահական տնտեսություններին հասցված վնասը։ Մի քանի օրվա ընթացքում վնասը կսահմանվի և կհաշվարկվի, իսկ հետո հերթը կհասնի համապատասխան անհետաձգելի միջոցառումների։

«Ստեղծվել են սոցիալ-հոգեբանական օգնության ծառայություններ, որոնցում ներգրավված են տարբեր տեղական եւ միջազգային կազմակերպությունների մասնագետներ: Նրանք, ի թիվս այլ բաների, կզբաղվեն նաեւ երեխաների ամառային հանգստի կազմակերպման հարցերով», - նշել է Չոբանյանը:

  • Կիսվել: