շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տավուշի մարզի Բերդավան գյուղի դաշտում այրվել է 3 վագոն-տնակ և 500 քմ մացառուտ

Տավուշի մարզի Բերդավան գյուղի դաշտում այրվել է 3 վագոն-տնակ և 500 քմ մացառուտ

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 1-ին, ժամը 14։09-ին ահազանգ է ստացել, որ Բերդավան գյուղում այրվում է վագոն-տնակ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
 

Պարզվել է, որ Բերդավան գյուղի դաշտում այրվում է երեք վագոն-տնակ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։11-ին, մարվել՝ 16։01-ին։ Այրվել են երեք վագոն-տնակների ներքին փայտե երեսպատումը (մոտ 108 քմ) և մոտակայքում՝ մոտ 500 քմ մացառուտ։

  • Կիսվել: