հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տաթև-Կապան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Տաթև-Կապան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթև-Կապան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել՝ ժամը 16:52-ին: Այրվել է «Mercedes-Benz CLK» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Մ․)։

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

 

  • Կիսվել: