հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Տաշիր-Լեռնահովիտ ճանապարհին և Կաքավասար գյուղի մոտ խոտածածկույթ է այրվել, իսկ Ծաղկունք գյուղի մոտ՝ անասնագոմ

Տաշիր-Լեռնահովիտ ճանապարհին և Կաքավասար գյուղի մոտ խոտածածկույթ է այրվել, իսկ Ծաղկունք գյուղի մոտ՝ անասնագոմ

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17։08-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։13-ին, մարվել՝ 19։40-ին։ Այրվել է 30 հա խոտածածկույթ։
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14:42-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավասար գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:21-ին, մարվել՝ 19:30-ին: Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ:

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14:23-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ծաղկունք գյուղի 4-րդ փողոցի, 1-ին նրբանցքի տներից մեկին հարակից անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:26-ին, մարվել 15:37-ին:

Այրվել են անասնագոմի բաղդադե տանիքի փայտե կառուցատարրերը և ազբոշիֆերից ծածկը (մոտ 160 քմ)։

  • Կիսվել: